Goal.com. Պելեգրինին կարող է գլխավորել «Զենիթը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հավակնում է «Զենիթի» գլխավոր մարզչի պաշտոնին:

Պետերբուրգյան ակումբը շրջանցում է «Վալենսիային» և իտալական ակումբներից մեկին 62-ամյա մասնագետի համար մղվող պայքարում:

«Զենիթը» առաջարկել է Պելեգրինիին 2 տարվա պայմանագիր՝ 3,5 միլիով եվրո տարեկան աշխատավարձով, սակայն, ինչպես հաղորդում է աղբյուրը, չիլիացին երկարաժամկետ պայմանագիր է պահանջել:

Հիշեցնենք՝ «Զենիթի» ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը  հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ