Goal. Բեյլը խնդրել է գործակալին բանակցություններ սկսել անգլիական ակումբի հետ

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլը դժգոհ է ակումբում իր նկատմամբ ցուցադրվող վերաբերմունքից և մտադիր է փոխել ակումբային գրանցումը: Ուելսցի ֆուտբոլիստին հիասթափեցրել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշումը փոխարինել նրան Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Goal.com-ը:

Բեյլին զայրացնում է նաև այն, որ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մինչ օրս չի դարձրել նրան թիմի հիմնական հարձակվող, ինչպես և խոստացել էր: Օրինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեց «Վիլյառեալի» հետ ամբողջ հանդիպմանը:

Աղբյուրի փոխանցմամբ, այդ պատճառով Բեյլը խնդրել է իր գործակալին բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ