Գիյեմ Բալագե.«Ռոնալդուն տրանսֆերի է հանված»

Իսպանացի հայտնի լրագրող Գիյեմ Բալագեն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է վաճառել թիմի առաջատար հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ստանալ 60 մլն եվրո, հայտնում է աղբյուրը: Ներկայումս Ռոնալդուի գործակալը բանակցում է մադրիդյան ակումբի հետ՝ օպտիմալ լուծում գտնելու համար: Ռոնալդուն նոր ակումբից պահանջելու է 20-25 մլն եվրո աշխատավարձ:

Մինչ այդ Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրվածություն էին ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ