GiveMeSport. Մխիթարյան + Օզիլ = Դրախտ

Բրիտանական լրատվամիջոցները շարունակում են խոսել Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխության մասին:

«Զինագործների» սկաուտները երկար ժամանակ է հետևում են հայ կիսապաշտպանի ելույթներին և ինչպես երեկ հաղորդել էր The Guardian-ը, «Արսենալի» 3 կիսապաշտպաններ կհեռանան ակումբից, իսկ նրանց փոխարեն լոնդոնյան ակումբը կփորձի ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը:

Այն միտքը, որ հաջորդ մրցաշրջանում Օզիլը և Մխիթարյանը կարող են խաղալ մեկ ակումբում, հնարավոր է երկրպագուներին ստիպի նորից հավատալ «Արսենալի» հաջողություններին և գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Սակայն այս տրանսֆերը բարդ կլինի իրականացնել, քանի որ «Բորուսիան» արդեն նոր, բարելավված պայմանագիր է առաջարկել Հենրիխին: Բացի այդ հայ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Յուվենտուսը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ