Գիլյեմ Բալագե. «Ռոնալդուն կորոշի՝ խաղալո՞ւ է «Սիթիի» դեմ, թե՞ ոչ. Զիդանը կանի այնպես, ինչպես կորոշի Ռոնալդուն»

Sky Sports-ի իսպանացի ժուռնալիստ, իսպանական ֆուտբոլի փորձագետ Գիլյեմ Բալագեն գրել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինքնուրույն կորոշի՝ խաղալո՞ւ է «Սիթիի» դեմ պատասխան խաղին, թե՞ ոչ:

«Ակումբում տիրող «բժշկական ճգնաժամի» ֆոնին Ռոնալդուն որոշել է այլ ֆիզիոթերապևտների մոտ կուրսեր անցնել:

Մանչեսթերում տեղի ունեցած վերջին մարզման ժամանակ Ռոնալդուն լավ էր զգում, արագացումներ էր կատարում, անում էր այն, ինչ սովորաբար անում են ֆուտբոլիստները, սակայն մեկնարկից տասը րոպե առաջ նա սուր ցավեր զգաց…

Մեկն ասում է՝ մկանային պատռվածք է, մյուսը՝ հերքում: Կարծում եմ՝ վնասվածքն առկա է, և Ռոնալդուն ցանկանում է ցողունային բջիջներով բուժման կուրս անցնել, որպեսզի շուտ ապաքինվի վնասվածքից:

Հանդիպման օրը Ռոնալդուն անձամբ կորոշի՝ մասնակցելո՞ւ է խաղին, թե՞ ոչ: Զիդանի կանի այնպես, ինչպես կորոշի Ռոնալդուն»,- գրել է Գիլյեմ Բալագեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ