Գիգզը կհեռանա «Յունայթեդից», եթե…

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռայան Գիգզը կհեռանա թիմից, եթե Ժոզե Մոուրինյոն ստանձնի գլխավոր մարզիչի պաշտոնը՝ հաղորդում է Daily Mirror-ը:

Բրիտանական մամուլում շատ են խոսակցություններն այն մասին, թե հենց պորտուգալացի մասնագետն է ամռանը փոխարինելու Լուի վան Գալին:

Ռայան Գիգզը, աղբյուրի հաղորդմամբ, չի ցանկանում աշխատել Մոուրինյոյի ղեկավարությամբ, հետևաբար ստիպված կլինի հեռանալ մանկունյանցիների թիմից և նմանատիպ պաշտոն ստանձնել այս ակումբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ