Գիգզը կարող է գլխավորել անգլիական ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ուելսի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզը հաջորդ մրցաշրջանում կարող է անցնել «Միդլսբրոյի» ղեկին:

Անգլիական թիմի ղեկավարությունը դժգոհ է ակումբի ներկայիս մարզիչ Սթիվ Յագնուի աշխատանքից, որին չհաջողվեց թիմին պահել Անգլիայի Պրեմիեր լիգայում, և Գիգզը գլխավոր հավակնորդն է այդ թափուր պաշտոնին:

Եթե Գիգզը համաձայնի աշխատանքի անցնել անգլիական ակումբում, ապա ակումբի գործադիր տնօրենը կդառնա Սթիվ Մակլարենը:

Գիգզը վերջին անգամ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նա օգնում էր Լուի վան Գալին, սակայն  երբ Ժոզե Մոուրինյոն անցավ «Կարմիր սատանաների» ղեկին, բրիտանացին լքեց ակումբը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ