Գիգզը հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին  լեգենդար ֆուտբոլիստ և մարզչի օգնական Ռայան Գիգզը որոշում է կայացրել հեռանալ ակումբից, այդ մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական էջը:

Անգլիացի մասնագետը ցանկանում է շարունակել մարզչական կարիերան, սակայն գլխավոր մարզչի պաշտոնում:

«Դժվար որոշում էր հեռանալ այն ակումբից, որ քո կյանքի մի մասն է 14 տարեկանից ի վեր:

Սակայն ժամանակն է եկել նոր մարտահրավերների: Ես շատ ոգևորված եմ»,-ասել է Գիգզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ