Գիգզ. «Ռոնալդուն լավ խաղընկեր էր, քանի դեռ չգրավեց հանդերձարանի հայլին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Մարդիկ մոռանում են, որ Ռոնալդուն բարդ մեկնարկ ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն նա միշտ արել է և անում է ամեն ինչ իր ուժերի ներածին չափով, որպեսզի դառնա լավագույնը: Կրիշտիանուն լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ խաղացել եմ:

Նա հիանալի խաղընկեր էր, քանի դեռ անհրաժեշտություն չառաջացավ օգտվել հանդերաձարանի հայլիից:  Սկզբում հայլիի մոտ նստած էր Բեքհեմը, իսկ հետո եկավ Ռոնալդուն և զբաղեցրեց իր տեղը: Այդ պատճառով, եթե Ձեզ անհրաժեշտ էր հայլի, ապա ստիպված էիր սպասել»,-ասել է անգլիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ