Գիգզ. «Մոուրինյոյին 4-5 նոր ֆուտբոլիստ է պետք»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբին անհրաժեշտ է 4-5 նոր ֆուտբոլիստ, հաղորդում է Daily Express-ը:

Նախորդ մրցաշրջանում մանկունիական ակումբը 150 մլն. ֆունտ ծախսեց Պոլ Պոգբային, Հենրիխ Մխիթարյանին, Էրիկ Բայիին ձեռք բերելու համար: Ակնկալվում է, որ ակումբի ղեկավարությունը այս ամռանը ևս նմանատիպ գումար կծախսի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:

Ակումբի նախկին կիսապաշտպանը խորհուրդ է տվել Ժոզե Մոուրինյոյին ձեռք բերել 4-5 նոր ֆուտբոլիստի:

«Նա պետք է փոխարինող գտնի Քերիկի համար, Իբրահիմովիչը կվերադառնա 2018 թվականին և նրան ժամանակ պետք կգա նախկին մարզավիճակին հասնելու համար: Չգիտեմ՝ ինչ կլինի Ռունիի հետ, նա ցանկանում է մնալ, բայց ոչինչ որոշված չէ: Կարծում է Մոուրինյոյին 4-5 նոր ֆուտբոլիստ պետք կգա» – նշել է Գիգզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ