Ղազախստանի հավաքականը նոր մարզիչ ունի

Տալգատ Բասուֆինովը նշանակվել է Ղազախստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ՝ փոխարինելով ռուս Յուրի Կրասնոժին: Նշվում է, որ նրա առջև խնդիր է դրված՝ դուրս գալ 2018թ-ի աշխարհի առաջնություն, որը անցկացվելու է Ռուսաստանում:

«Մեր առջև դրված առաջադրանքը երազանք է , իսկ ինչու՞ չհասնել: Այն կիրականացնենք մարզչական ակումբի հետ միասին»,- Բայսուֆինովի խոսքերը փոխանցում է vesti.kz կայքը:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլում Ղազախստանի ու Հայաստանի հավաքականներն ընդգրկված են միևնույն խմբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ