Գևորգ Խումարյանը դարձել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մեկնարկային օրը մրցման են դուրս եկել 50 կգ, 60 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի ըմբիշ Գևորգ Խումարյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում  10–8 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Խրուշինին: Խումարյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝  9–0 հաշվով պարտություն կրելով վրացի մրցակցից: Սակայն հունգարացի Էրիկ Տորբայի հետ գոտեմարտում կարողացել է  5–4 հաշվով հասնել առավելության:

Բրոնզե մեդալների համար պայքարում Սերգեյ Սիմոնյանը (55 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) պարտվեցին, իսկ մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց  96 կգ քաշային Վարշամ Մակարյանը:

Հունիսի 22-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 60 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ