Գևորգ Հարությունյանը Թեհրանի մրցաշարի առաջատարներից մեկն է

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Թեհրանի շախմատային փառատոնում կայացած 5 տուրից հետո 4,5 միավորով իրանցի Արաշ Թահմազի հետ գլխավորում է աղյուսակը: Հարությունյանը 3-5-րդ տուրերոմ երեք անընդմեջ հաղթանակ տոնեց իրանցիներ Ռուզբեհ Ռոստամիի, Ջավադ Ալամիի և ուկրաինացի գրոսմայստեր Դմիտրի Կոմարովի նկատմամբ: 6-րդ տուրում հայ շախմատիստը կմրցի Արաշ Թահմազի հետ:

Մրցաշարին մասնակցում են 11 երկրների 69 շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 70 հազար իրանական ռիալ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ