Գևորգ Հարությունյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Թեհրանի շախմատային փառատոնի 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորող իրանցի Արաշ Թահմազի և Գևորգ Հարությունյանի մրցախաղն էր: Սևերով խաղացող հայ գրոսմայստերը հաղթեց և 5,5 միավորով ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դերը:

7-րդ տուրում Գևորգ Հարությունյանը կխաղա բրազիլացի Ալեքսանդր Ֆիերի հետ: Վերջինս Իսպանիան ներկայացնող Օլեգ Կորնեևի, իրանցիներ Արաշ Թահմազի ու Պույա Իդանիի և ադրբեջանցի Վուգար Ռասուլովի հետ 4,5-ական միավորով հետապնդում է Հարությունյանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ