Գևորգ Հարությունյանը մոտ է վերջնական հաղթանակին

Թեհրանի շախմատային փառատոնում հաջող ելույթներն է շարունակում հայ գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ով 8-րդ տուրում հաղթելով իրանցի Պույա Իդանիին, 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարի հաղթող դառնալու համար Գևորգ Հարությունյանին ավարտական տուրում բավարարում է նույնիսկ ոչ-ոքին իրանցի Տուֆիժհի Հոմայոնի հետ կայանալիք մրցախաղում: Վերջինս բրազիլացի Ալեքսանդր Ֆիերի և Իսպանիան ներկայացնող Օլեգ Կորնեևի հետ 6 միավորով հետապնդում է հայ շախմատիստին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ