Գևորգ Ղազարյանի «Մարիտիմուն» պարտվել է ընկերական խաղում

Հայ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ակումբը` «Մարիտիմուն» մասնակցում է Մասպալոմասի միջազգային ընկերական մրցաշարին, որտեղ պորտուգալական ակումբի մրցակիցներն են իսպանական «Լաս-Պալմասն» ու իտալական «Կալյարին»:

Օգոստոսի 5-ին կայացած խաղում «Լաս-Պալմասը» 2-1 հաշվով առավելության հասավ «Մարիտիմուի» նկատմամբ: Գևորգ Ղազարյանը մասնակցում էր խաղին, սակայն օգտակար գործողություններով առանձնանալ չկարողացավ:

Այսօր «Մարիտիմուն» կմրցի «Կալյարիի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ