Գևորգ Ղազարյանը՝ դուբլի հեղինակ

Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մարիտիմուն» ուժերը չափեց «Նավալի» հետ: «Մարիտիմուին» հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր:

Թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:

Ղազարյանն իր հաշվին գոլերը գրանցել է 72-րդ և 78-րդ րոպեներին:

Նշենք, որ Գևորգ Ղազարյանը հայտավորված չէր «Մարիտիմուի» նախորդ երկու հանդիպումներին: Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 4 հանդիպման:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ