Գևորգ Ղազարյան. «Պորտուգալիայի առաջնությունը շատ լավ տեղ է խաղալու համար»

Հայ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով հանդես է գալիս պորտուգալական «Մարիտիմուի» կազմում, հարցազրույց է տվել O Jogo պարբերականին:

-Դուք հաճույք ստանո՞ւմ եք Պորտուգալիայի առաջնությունում խաղալուց:

-Այո, շատ եմ հավանում: Նախքան գալը ես մտածում էի, թե շատ հեշտ է լինելու այստեղ խաղալը, բայց դժվար է, առաջնությունում պայքարը շատ է: «Մարիտիմուում», օրինակ, մենք արդեն 20 կարմիր ունենք (18-ը` առաջնությունում, 2-ը` Պորտուգալիայի Գավաթում): Սա այն լիգան է, որը ես ամենաշատն եմ հավանել այն բոլոր առաջնություններից, որտեղ երբևէ խաղացել եմ: Ֆուտբոլն այստեղ ավելի արագ է, շատ գեղեցիկ, բարձր մակարդակի: Անգամ խոտածածկը և ամեն ինչը:

-Խորհուրդ կտայի՞ք այլ հայ ֆուտբոլիստների խաղալ այստեղ:

-Այո, սա շատ լավ առաջնություն է խաղալու համար:

-Իսկ Մադեյրա՞ն: Անհարմարություն չի առաջացնո՞ւմ այդքան շատ թռչելը:

-Ոչ մի անհանգստություն: Ինչպես Պորտուգալիան, այնպես էլ Մադեյրան: Սա գեղեցիկ երկիր է, մարդիկ բարի են, նրանք միշտ ժպտում են ու օգնում են` ինչով պատահի: Ես սիրում եմ ուտելիքները, մրգերը…Բանա՞նը: Իսկապես սիրում եմ:

-Իսկ ո՞ր ֆուտբոլիստներին նայելն է ամենահաճելին Պորտուգալիայում:

-Ինձ շատ է դուր գալիս նայել Սլիմանիին: Նա խենթ է, բայց լավ հարձակվող է: Շատ վտանգավոր: Հավանում եմ նաև Բրահիմիին «Պորտուից»: Նա տեխնիկապես շատ զարգացած է: Նաև «Սպորտինգի» 17 համարին, որը Պորտուգալիայի հավաքականում էլ է խաղում: Անունն ի՞նչ էր:

-Ժոաո Մարիո…

-Հենց նա: Շատ լավ խաղացող է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ