Գևորգ Ղազարյան. «Արթուր Պետրոսյանը թիմին հավատ հաղորդեց»

Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ 3-2 հաշվով կամային հաղթանակից հետո վերջին գոլի հեղինակ Գևորգ Ղազարյանը պատասխանեց VivaroNews.am-ի թղթակցի հարցերին.

– Ինչպիսի՞ տպավորություններ ունեք խաղից, որում հաղթական գնդակը խփեցիք:

– Տպավորությունները շատ դրական են, որովհետև դրական արդյունք գրանցեցինք: Շատ ուրախ եմ, որ հաղթական գոլը խփեցի, բայց պետք է նշեմ, որ ողջ թիմը նվիրվեց այս արդյունքի համար, բոլորը հավասարաչափ իրենց լուման ներդրեցին այս հաղթանակի մեջ:

– Ի՞նչ էիք մտածում հարվածը կատարելուց առաջ:

– Հարվածը պատահական չէր, մինչև վերջին վայրկյանը թիմը հավատում էր: Արդյունքը համապատասխանում է խաղին, ու մեր նվիրվածությունը արդարացվեց:

– Ի՞նչ հաղորդեց թիմին Արթուր Պետրոսյանն այսքան կարճ ժամանակահատվածում:

– Առաջին բանը որ կասեմ` շատ բարձր տրամադրություն ու դրական էմոցիաներ հաղորդեց թիմին, հաղորդեց հավատ, որ մենք կարող ենք հաղթել ու շատ լավ ֆուտբոլ խաղալ: Դա առաջին բանն էր, որ պետք էր հավաքականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ