Գերմանիայի հավաքականի 2 ֆուտբոլիստ շարք է վերադառնում

Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը և կիսապաշտպան Սամի Խեդիրան այսօր առավոտյան մարզում են անցկացրել հիմնական կազմում, տեղեկացնում է Get French Football-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով չեն կարողանա օգնել թիմին Եվրոպայի առաջնության Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղին:

Դեռ ավելին նշվում էր, որ Գոմեսը մկանային վնասվածքի պատճառով այլևս չի խաղա ԵՎՐՈ-2016-ում:

Հիշեցնենք՝ Գերմանիա-Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ 23:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ