Գերմանիայի և Անգլիայի հավաքականները 1,5 տարում 3-րդ ընկերական խաղը կանցկացնեն

Անգլիայի և Գերմանիայի հավաքականներն այս տարվա նոյեմբերին ընկերական հանդիպում կանցկացնեն:

Դա կլինի երկու ընտրանիների արդեն 3-րդ ընկերական մրցավեճը վերջին 1,5 տարվա ընթացքում՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի և Գերմանիայի ֆուտբոլային միության համագործակցության շրջանակներում, հաղորդում է Daily Mail-ը:

2016 թվականի մարտին գերմանացիները Բեռլինում անգլիացիներին պարտվել էին 2-3 հաշվով, իսկ այս տարվա մարտի վերջին աշխարհի գործող չեմպիոնն Անգլիայի հավաքականին պարտության էր մատնել 1-0 հաշվով՝ շնորհիվ Լուկաշ Պոդոլսկիի գոլի, ով ընտրանու կազմում անցկացնում էր իր հրաժեշտի հանդիպումը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ