Գերմանական ակումբի գրավիչ խոստումները Զլատան Իբրահիմովիչին

Օբերհաուզենի մարզային լիգայի «Ռոտ-Վայս» ֆուտբոլային ակումբը հետաքրքիր առաջարկներ է նախապատրաստել Զլատան Իբրահիմովիչին թիմ հրավիրելու համար՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Ակումբը Զլատանի տեղափոխության դեպքում խոստանում է Օբերհաուզենում հաստատել սահմանադրական միապետություն ու շվեդ ֆուտբոլիստին կարգել քաղաքի արքա:

Բացի այդ, Koenig Pilsenet տեղական գարեջրի ընկերությունը խոստացել է վերանվանել ընկերությունը ու դարձնել Ibrahimovic Pilsener:

Իբրային խոստանում են նաև 1983 թվականին փակված տեղի լողավազանը վերաբացել, միայն թե շվեդ հարձակվողը համալրի «Ռոտ-Վայսի» կազմը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ