Գերմանացիների հետ խաղից հետո Ֆրանսիայի հավաքականի հանդերձարանում խթանիչներ են հայտնաբերվել

Եվրո 2016-ի կիսաեզրափակիչի ԳերմանիաՖրանսիա խաղից հետո մրցաշարն ընդունող երկրի հավաքականի հանդերձարանում խթանիչներ են հայտնաբերվել՝ հաղորդում է Bild-ը:

Հայտնաբերվել է «Գուրոսան» դեղամիջոց, որն արգելված խթանիչ չէ, սակայն այն օգտագործվում է հոգնածության դեմ և իր մեջ պարունակում է կոֆեին:

«Համաձայն WADA-ի կանոնների՝ ցանկացած նյութ, որն օգտագործվում է մյուս մարզիկների նկատմամբ առավելություն ստանալու համար, արգելված խթանիչ է՝ դոպինգ: Այդ իսկ պատճառով սա ինձ համար դոպինգ է: Կոֆեինն օգնում է սպորտում ավելի ուժեղ ռեակցիա դրսևորել ու բարձրացնում է արտադրողականությունը»,- դոպինգային փորձագետ ու պրոֆեսոր Ֆրից Զերգելի խոսքն է մեջբերում գերմանական Bild-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ