Ժերար Պիկեն խոսել է չիրացված 11 մետրանոցների մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակից (6։0) հետո խոսել է Լիոնել Մեսիի կողմից չիրացված 11 մետրանոցի մասին։

Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում «Բարսելոնան» յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ 10 անգամ չիրացնելով 11 մետրանոց հարվածներ։

«Մենք միշտ փորձում ենք խաղի հենց մեկնարկից խաղալ ամբողջ ուժով, ու այսօր դա մեզ մոտ ստացվեց։ Արագ գոլ խփեցինք, որը մեզ շատ օգնեց։

Մենք պետք է շարունակենք նույն ոգով, իսկ 11 մետրանոցները կիրացնենք մեծ խաղերում»,- ասել է Պիկեն։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ