Գեորգի Կետոևն Օլիմպիական ուղեգիր է նվաճել, Սաֆարյանն ու Աթյանը՝ ոչ

Մոնղոլիայում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) ուղեգիր է նվաճել:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով մտավ եզրափակիչ (11:0, 11:0 և 7:0), որտեղ կմրցի ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովի:

Ազատ ոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և (86 կգ) քաշային Շամիր Աթյանը ուղեգրեր չնվաճեցին:

65 կգ քաշային Սաֆարյանը, ով հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի և ուղեգրի համար, երրորդ տեղի համար պայքարում 0:11 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Ստեֆանով Նովաչկովին:

86 կգ քաշային Շամիր Աթյանը 4:5 հաշվով պարտվեց իր երկրորդ սփոփիչ գոտեմարտում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ