Գեղամ Կադիմյանը պատմել է, թե ինչպես է հարմարվում նոր թիմում

Հայաստանի  ազգային հավաքականի և ուկրաինական «Կարպաստի» հարձակվող Գեղամ Կադիմյանը կիսվել է «Վոլինի» հետ խաղից տպավորությունով (0-0), ինչպես նաև պատմել է, թե ինչպես է հարմարվում նոր թիմում:

«Իմ բացակայությո՞ւնը «Վոլինոյի» դեմ խաղում: Այո՛, դիտել եմ այդ խաղը, շատ եմ սպասել այդ խաղին ու մեծ անհամբերությամբ միացրեցի հեռուստացույցը, որպեսզի երկրպագեմ թիմակիցներիս: Ցավոք, ամեն  ինչ չստացվեց այնպես, ինչպես ակնկալում էինք: Պետք է արժանին մատուցել «Վոլինին»: Ուժեղ թիմ է, որին հեշտ չէ պարտության մատնել Ավանգարդում: Հավասար խաղ էր:

Հարմարվե՞լ եմ Կարպատում: Կարծում եմ՝ այո՛: Ինձ նորեկ այլևս պետք չէ անվանել: Արդեն երկար ժամանակ է, ինչ հարմարվել եմ թիմին: Ինձ հիանալի ընդունեցին այստեղ, ես շատ գոհ եմ: Մնում է միայն տքնաջան աշխատել: Օր-օրի ավելի լավ եմ հասկանում խաղընկերներիս:

Հաղթանակների բացակայությո՞ւնը: Ափսոս, որ մենք դեռ հաղթանակ չենք գրանցել, բայց  ես արդեն չեմ համբերում , թե երբ է գալու այդ պահը: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք «Գովերլային» և վերջապես վաստակենք 3 միավոր: Համոզված եմ, որ հետո ավելի հեշտ կլինի»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football.ua-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ