Գեւորգ Կասպարով. «Եթե ֆեդերացիայի նախագահը այդպես է որոշել, ուրեմն այդպես էլ պետք է լինի»

«Ալաշկերտի» դարպասապահ Գևորգ Կասպարովը խոսել է իր ազգային հավաքական չհրավիրվելու մասին:

«Ես ասելու ոչինչ չունեմ:  Եթե ֆեդերացիայի նախագահը այդպես է որոշել, ուրեմն այդպես էլ պետք է լինի: Չգիտեմ, թե ինչի հետ է կապված չհրավիրելը եւ չի էլ հետաքրքրում: Ամեն դեպքում, եթե ինչ-որ բան կա, պատրաստ եմ ինքս ամեն ինչ լսել:  Երբ ստացել եմ հրավեր, գլուխս կախ գնացել եմ: Այս պահին իմ մտքերը միայն կապված են «Ալաշկերտի» հետ,- ասաց նա:

Խոսելով Ռոբերտ Արզումանյանի` հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին` Կասպարովն ասաց. «Ռոբերտը երեխա չէ, եւ գտել է, որ այլեւս պետք չէ խաղալ հավաքականում, ուրեմն պետք է հարգենք նրա որոշումը»:

 

Աղբյուրը ՝ yerkir.am

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ