GDS. Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Ռեալը» կամ ՊՍԺ-ն

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, պորտուգալացի մասնագետը, ամենայն հավանականությամբ իր մարզչական կարիերան կշարունակի «Ռեալում» կամ ՊՍԺ-ում:

Իտալական աղբյուրը նշում է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է հրաժարվել Լորան Բլանի ծառայություններից, իսկ ահա Զինեդին Զիդանի ապագան մադրիդյան ակումբում կախված է, թե մրցաշրջանի արդյունքում ինչ տիտղոս կկարողանա նվաճել «Ռեալը»:

Ինչ վերաբերվում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա Լուի վան Գալը կարող է չհեռանալ անգլիական գրանդից, իսկ եթե լքի իր պաշտոնը, ապա նրան կփոխարինի Ռայան Գիգզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ