GDS. ՊՍԺ-ն պատրաստ է Կրիշտանո Ռոնալդուի և Նեյմարի համար վճարել 300 մլն եվրո

ՊՍԺ-ի ղեկավարությունը լրջորեն է տրամադրված «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարի տրանսֆերները իրականացնելու հարցում:

Ինչպես հաղորդում է La Gazzetta Dello Sport-ը, Ֆրանսիայի չեմպիոնները պատրաստ են երկու ֆուտբոլիստների դիմաց վճարել 300 մլն եվրո: Բացի այդ ՊՍԺ-ն չի պատրաստվում այս տրանսֆերներով փոխարինել Զլատան Իբրահիմովիչին, ով ամենայն հավանականությամբ, կլքի Փարիզը:

ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի համար վճարել 193 մլն եվրո, իսկ ահա Ռոնալդուի տեղափոխության համար մոտ 100 մլն եվրո:

Նշվում է, որ Ռոնալդուն արդեն համաձայնվել է տեղափոխվել ՊՍԺ, եթե նրան տարեկան վճարեն 25 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ