GDS. Ալեգրին կարող է փոխարինել Զիդանին

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին հրավիրելու տարբերակը:

Իսպանական գրանդը հույս ուներ, որ ֆրանսիացի մասնագետը կկարողանա օգնել թիմին պայքարել Լա լիգայի տիտղոսի համար, սակայն «Ատլետիկոյից» կրած պարտությունը կարծես թե վերջ դրեց բոլոր շանսերին: Այժմ մադրիդցիները զիջում են առաջատար «Բարսելոնային» 12 միավորով:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» կարող է հաղթել միայն Չեմպիոնների լիգայում մրցաշարում: Սակայն եթե թիմը այնտեղ նույնպես ձախողվի, ապա Ֆլորենտինո Պերեսը կփորձի մեկ այլ մարզիչ գտնել իր ակումբի համար: Նշվում է, որ Պերեսը այս հարցը քննարկել է «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ