Մխիթարյանը չի բացառել «Յուվենտուս» տեղափոխությունը

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  Gazzeta dello Sport-ին տված հարցազրույցում խոսել է իր հնարավոր տեղափոխության մասին «Յուվենտուս», իր ծրագրերի և «Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղի մասին:

-Դուք տարիների ընթացքում ցույց եք տվել, որ կարող եք տարբեր դիրքերում խաղալ:

-Լուչեսկուի գլխավորությամբ ես խաղացել եմ 6 համարի, հետո 8 համարի և նաև 10 համարի դիրքերում: Տարբեր դիրքերում խաղալը ինձ շատ փորձ է տվել, և ես հիմա ինձ լիարժեք ֆուտբոլիստ եմ զգում, այնուամենայնիվ ես պետք շարունակեմ բարելավել իմ խաղը. ավելի արագ գործեմ, դառնամ ավելի կենտրոնացված, ավելի լավը դարձնեմ խաղային տեխնիկաս:

-Ո՞րն է Ձեր նպատակը:

– Հիանալի մրցաշրջան էր «Բորուսիայի» համար, և ես ցանկանում եմ ամեն ինչ տալ այս ակումբին: Ես երջանիկ եմ այստեղ, բայց ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել ֆուտբոլիստի համար:

-Ձեզ կապում են «Յուվենտուս » տեղափոխության հետ:

-Ամեն ինչ հնարավոր է կյանքում: Երբեք չես կարող իմանալ:  Այդ պատճառով ես ոչինչ չեմ ասի «Յուվենտուսի» կամ այլ թիմերի մասին: Կտեսնենք՝ ինչ կլինի այս ամռանը:

-Դուք նախընտրո՞ւմ եք Լա Լիգան, Պրեմիեր լիգան, թե՞ Սերիա Ա-ն:

-Դրանք բոլորը բարձր մակարդակ ունեցող մրցաշարեր են: Ամենակարևորը ակումբի ճիշտ ընտրությունն է, որտեղ ես կկարողանամ ամբողջությամբ ինձ ցույց տալ:

-Նախորդ մրցաշրջանում Ձեզ դիտարկում էին որպես Անդրեա Պիրլոյի փոխարինող:

-Նա եզակի ֆուտբոլիստ է, ֆուտբոլի Աստվածն է: Բացի իր  տեխնիկայից, նա նաև կարողանում է խաղը ավելի դիտարժան դարձնել:

-Այս մրցաշրջանում Դուք դարձել եք 19 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

-Օբամեյանգը և Մարկո Ռոյսը շատ լավ են համագործակցում միմյանց հետ և ես կարողանում եմ աջից ձախ տեղաշարժվել և հայտնվել նպաստավոր դիրքերում, հենց այդ պատճառով էլ մեզ հաջողվում այդքան գոլեր խփել, ես հաճույք եմ ստանում խաղը այնպես կառուցելուց, որ խաղընկերներս կարողանան գոլեր խփել:

-Ահա ինչպիսի ֆուտբոլիստ է «Յուվենտուսին» պակասում:

-Բայց նրանք ունեն հիանալի հարձակվողներ ինչպես օրինակ՝ Պաուլո Դիբալան, Ալվարո Մորատան, Մանջուկիչը:

-Եթե Մորատան հեռանա, Դիբալան առաջ կշարժվի, և Դուք կարող եք գործել նրա հետևում:

-Չգիտեմ: Հնարավոր է:

-Հիմա Եվրոպայի լիգայում Յուրգեն Կլոպը կանգնած է ձեր ճանապարհին:

-Ես  չգիտեմ՝ կհաղթենք մենք մրցաշարը, թե ոչ: Մենք առաջ ենք շարժվելու և կտեսնենք կհաջողվի արդյոք հասնել եզրափակչին: Կլոպի թիմի դեմ խաղալը կմոտիվացնի մեզ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ