Gazetta Dello Sport. ՊՍԺ-ն 120 մլն եվրո է առաջարկել Կրիշտիանո Ռոնալդուի համար

ՊՍԺ-ի ղեկավարությունը առաջարկություն է արել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին: Այս մասին գրում է իտալական La Gazzetta Dello Sport-ը:

Ֆրանսիական ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել ռեկորդային 120 մլն եվրո, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 30 մլն եվրո:

Եթե այս տրանսֆերը իրականանա, ապա այն կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքը: Նշենք, որ ներկա պահին ամենթանկարժեք տրանսֆերը համարվում է Գարեթ Բեյլի տեղափոխությունը «Ռեալ»: Այդ ժամանակ «արքայական» ակումբը վճարել էր 99,7 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ