Գայտանը կտեղափոխվի Մադրիդ

«Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան  Նիկոլաս Գայտանը կարող է փոխել ակումբային գրանցումը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Գայտանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:

Տեղեկացվում է, որ կողմերը արդեն բանակցություններ են վարել և համաձայնության են եկել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:

Մադրիդյան ակումբը պարտաստ է 25 միլիոն եվրո վճարել «Արծիվներին» կիսապաշտպանի դիմաց:

Մոտ ժամանակներս Նիկոլասը բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Ատլետիկոյի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ