Գատուզոյին որակազրկել են

«Պիզայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն որակազրկվել է իր անպարկեշտ պահվածքի պատճառով՝ հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 38-ամյա մասնագետին հեռացրել են պահեստայինների նստարանից մրցավարական անձնակազմի աշխատանքից բուռն դժգոհության պատճառով:

«Միլանի» ու Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը վիրավորել է հանդիպման գլխավոր մրցավարին, ինչի հետևանքով որակազրկվել է 3 խաղով:

Նշենք, որ Գատուզոյի թիմին 2 հանդիպում է մնացել առաջնությունում: Ստացվում է՝ Ջենարոն որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ