Գարի Նևիլը կարծում է, որ Մխիթարյանը արժանի չէ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը ողջունել է անգլիական գրանդի նորեկներին ՝ Պոլ Պոգբային, Զլատան Իբրահիմովիչին և Էրիկ Բայիին, սակայն միառժամանակ անգլիացին նշել է, որ ներկայումս թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր չեն համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Յունայթեդի» նախկին պաշտպանը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն պետք է դեռ ուղղի «վատ ծախսելու» գաղափարը, որն առկա է անգլիական գրանդում Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո:

«Ես շատ եմ հավանել 2-3 ֆուտբոլիստի, որոնց Մոուրինյոն բերեց «ՄՅՈՒ»: Հավանում եմ Պոգբային, նա կդառնա լավ ֆուտբոլիստ: Ես իսկապես հավանում եմ Զլատանին, ով ուժեղ բնավորություն ունի և շատ եմ հավանել Բայիին: Նրանք կարող են օգնել «Յունայթեդին» հասնել հաջողությունների, սակայն պետք է նաև նշել, որ կան ֆուտբոլիստներ, ովքեր արժանի չեն հանդես գալ «Ման. Յունայթեդում»,- ասել է Նևիլը:

Հետաքրքիրն այն է, որ Նևիլը ընդհանրապես չի խոսել թիմի մեկ այլ նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին ՝ ցանկանալով հասկացնել, որ նա չի համապատասխանում «ՄՅՈՒ»-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ