Գարի Լինեկերը «Լեսթերի» չեմպիոնության դեպքում կպահպանի խոստումն ու եթեր դուրս կգա կիսավարտիքով

55-ամյա անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, ով իր մարզական կարիերան սկսել է «Լեսթերի» կազմում, ապա հանդես է եկել «Էվերթոնում», «Բարսելոնայում» ու «Տոտենհեմում», հայտարարել է, որ կատարելու է խոստումը, եթե «Լեսթերը» դառնա Պրեմյեր լիգայի հաղթող:

«Լեսթերին» երկրպագելն ուրախության ու հոգեվարքի խառնուրդ է: Դու այնքան ես ուզում, որ «աղվեսները» չեմպիոն դառնան, որ անգամ նրանց խաղը չես կարողանում նայել:

Մի անգամ ես ասացի, որ եթե «Լեսթերը» դառնա Պրեմյեր լիգայի հաղթող, ապա եթեր դուրս կգամ կիսավարտիքով, ու ես պահելու եմ խոստումս: Երբ դա ասացի, իհարկե վստահ էի, որ նման բան տեղի չի ունենա»,- The Telegraph-ը փոխանցում է Լինեկերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ