Գարի Լինեկեր. «Միայն մի դեպքում Գրիզմանը չի ճանաչվի Եվրոյի լավագույն ֆուտբոլիստ»

Հայտնի ֆուտբոլիստ Գարի Լինեկերը համեմատական է անցկացրել Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների առաջատարների միջև:

«Գրիզմանը, անխոս, կճանաչվի Եվրոյի լավագույն ֆուտբոլիստ, եթե իհարկե Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ չդառնա եզրափակիչում: Գրիզմանը կարծես թարմ օդի շունչ լինի: Նա հիանալի հարվածների է տիրապետում, գերազանց մանևրում է, գնդակի հետ վարվում է շատ հստակ: Նա գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում:

Նա հրեշտակային դեմքով երեխա է թվում, նրան դուր է գալիս այն ամենը, ինչ կատարվում է: Բայց այստեղ զարմանալի ոչինչ չկա. Ֆրանսիայի հավաքականը վայելում է խաղերը տնային մարզադաշտում:

Պոգբան շատ երիտասարդ է. նա ընդամենը 23 տարեկան է: Նա դեռ հեռու է Զիդանից կամ Պլատինիից: Նա հիանալի է գործում, բայց ուրիշ հարց է՝ կկարողանա՞ դեպի վեհություն տանող որոշում կայացնել, թե՞ ոչ… Ինչ վերաբերում է ներուժին, ապա դրանից նա մի ամբողջ տոպրակ ունի»,- Sky Sports-ը փոխանցում է Լինեկերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ