Գարեթ Մակաուլին՝ Ուկրաինա – Հյուսիսային Իռլանդիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Եվրո 2016-ի պաշտոնական թվիթերյան էջն Ուկրաինա – Հյուսիսային Իռլանդիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել հյուսիսիռլանդացիների պաշտպան Գարեթ Մակաուլիին:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը 0:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբ:

Այս պահին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն իր ակտիվում ունի 3 միավոր: Գերմանիայի ու Լեհաստանի հավաքականները ևս վաստակել են 3 միավոր, սակայն մեկ խաղ պակաս են անցկացրել, իսկ Ուկրաինայի հավաքականը միավոր չունի:

8

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ