Գարեթ Բեյլը կվիրահատվի

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մյուս շաբաթվա սկզբում վիրահատության կենթարկվի, այդ մասին տեղեկացնում է ակումբի մամլո քարտուղարությունը:

Ուելսցի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ հանդիպմանը և փոխարինվել 58-րդ րոպեին:  Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր կոճի վնասվածք:

Վիրահատությունը ծրագրված է նոյեմբերին 29-ին և կանցկացվի Լոնդոնում՝ ակումբի բժիշկների վերահսկողության ներքո: Իսկ, թե ինչքան ժամանակ կպահանջվի Բեյլից ապաքինման համար հայտնի չէ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ