Գարեթ Բեյլը չի մասնակցելու «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 18-ին, հաղորդում է Marca-ն:

Ուելսցին, ով բաց էր թողել նաև Լա Լիգայի 32-րդ տուրի՝ Խիխոնի «Սպորտինգի» հետ հանդիպումը (3-2), խնդիրներ ունի մկանային հատվածում: Զինեդին Զիդանը որոշել է ռիսկի չենթարկել նրա առողջությունը, իսկ մյունխենյան թիմի հետ մրցավեճում մեկնարկային կազմում կվստահի Իսկոյին կամ Մարկո Ասենսիոյին:

Ինչ վերաբերում է Լա Լիգայի շրջանակներում ապրիլի 23-ին «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպմանը, ապա դրա վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել:

Ռոբերտ Լևանդովսկի. «Ես կխաղամ Մադրիդում»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ