Գարեթ Բեյլը բաց կթողնի՞ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Սպորթինգի» դեմ խաղի ժամանակ վնասվածք է ստացել:

Ինչպես հաղորդում է Marca-ն, 27-ամյա ուելսցին խնդիրներ է ունեցել կոճի հետ, այդ իսկ պատճառով հանդիպման 2-րդ խաղակեսում փոխարինվել է: Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի Բեյլից վերականգնվելու համար, սակայն հնարավոր է, որ կիսապաշտպանը բաց թողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, որը կկայանա 11 օր հետո:

Թիմի  գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեռ նույնպես չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի Բեյլի ապաքինվելու համար:

«Ես դեռ չգիտեմ, թե որքանով է լուրջ նրա վնասվածքը: Նա խնդիրներ ունի կոճի հետ և ներկա պահին այն այդքան էլ լավ չէ, դեռ ոչ մի բան չեմ կարող ասել»,- հանդիպման ավարտից հետո ասել է Զիդանը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ