Գարեթ Բեյլ. «Սարսափելի է, որ Կրիշը հենց այդպես հեռացավ խաղադաշտից»

Ուելսի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի՝ Եվրո 2016-ի եզրափակիչի՝ Ֆրանսիայի դեմ հանդիպման առաջին խաղակեսում ստացած վնասվածքին, որի արդյունքում Ռոնալդուն ստիպված եղավ փոխարինվել:

«Սարսափելի է, որ Կրիշը հենց այդպես հեռացավ խաղադաշտից: Հուսով եմ՝ նրա վնասվածքն այդքան էլ լուրջ չէ»,- թվիթերյան իր էջում գրել է Բեյլը:

Այս պահին մեկնարկել է Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպման երկրորդ խաղակեսը: Հաշիվը բացված չէ:

Ռոնալդուի վնասվածքը՝ լուսանկարներով

Ռոնալդուն վնասվածք է ստանում Եվրո 2016-ի եզրափակիչում
Թիմակիցներն ու մրցակիցները քաջալերում են պորտուգալացիների առաջատարին
Անհամակերպվելի իրականություն Ռոնալդուի համար
Երբ անհնար է զսպել արցունքները
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ