Գարեթ Բեյլ. «Մրցավարը չնշանակեց 11մ հարված, բայց մենք դեռ շանս ունենք»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը դժգոհել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Վոլֆբուրգի» դեմ խաղի մրցավարներից: Ուելսցին կարծում է, որ իր դեմ կանոնները խախտելու ժամանակ մրցավարը չնշանակեց 11մ հարված:

«Ես ընկա: Գնդակը իմ առջևում էր, բայց ինձ հարվածեցին: Եթե դա տեղի էր ունեցել մրցակցի տուգանայինի մատույցներում, ապա դա տուգանային էր, իսկ եթե ներսում, ուրեմն ՝ 11մ: Հիասթափված ենք այս արդյունքից: Սակայն մենք  մեծ շանսեր ունենք: Պետք է հաղթենք 3-0 հաշվով»,- ասել է Բեյլը:

Նշենք, որ առաջին հանդիպումը ավարտվեց «Վոլֆսբուրգի» վստահ հաղթանակով ՝ 2-0:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ