Գարբին Մուջուրուսան՝ «Ռոլան Գարոսի» հաղթող

Ֆրանսիայում ավարտվեց թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարի կանանց եզրափակիչը:

Հաղթողի տիտղոսի համար պայքարեցին ամերիկացի Սերենա Ուիլյամսն ու իսպանացի Գարբին Մուջուրուսան:

Իսպանացի թենիսիստուհին, ով մարզական կարիերայում առաջին անգամ էր հանդես գալիս «Ռոլան Գարոսի» եզրափակիչում, կարողացավ 5:7, 4:6 հաշվով առավելության հասնել Ուիլյամսի հետ պայքարում՝ նվաճելով մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Տղամարդկանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին:

4

5

6

7

8

9

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ