«Գանձասար-Կապանն» ու «Վոլգան» ոչ ոքի են խաղացել

Կրիմսկում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Գանձասար-Կապանը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Վոլգայի» հետ: Թիմերը գոլեր չեն խփել:

«Վոլգայի» մեկնարկային կազմում դաշտ են դուրս եկել երկու հայազգի ֆուտբոլիստներ՝ Արթուր Սարկիսովը և Արթուր Մինոսյանը: Սարկիսովը 30-րդ րոպեին միկրովնասվածք է ստացել, իսկ 44-րդ րոպեին փոխարինվել է: Մինոսյանը խաղացել է 62 րոպե:

«Գանձասար-Կապանի» մեկնարկային կազմը՝ Մելիքսեթյան, Գրիգորյան, Մեմովիչ, Կպոդո, Ջոշուա, Վբեյմար, Պետրոսյան, Մուսոնդա, Ռակիչ, Բարսեղյան, Բեգլարյան: Ընդմիջումից հինգ րոպե անց Բարսեղյանը փոխել է պաշտպանականն քառյակը, խաղադաշտ են դուրս եկել Ալեն Համբարձումյանը, Հայկ Իշխանյանը, Ալեքսանդր Պետրոսյանը և Արա Խաչատրյանը: Ավելի ուշ խաղային ժամանակ են ստացել Ասոյանը, Դուրունցը, Հարությունյանը և Գոռ Մարտիրոսյանը:

Խաղը դատել է հայկական մրցավարական անձնակազմը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ