«Գանձասար-Կապանը» համալրել են երկու ֆուտբոլիստներ

«Գանձասար-Կապանի» պաշտոնական կայքը հայտնում է, որ «Ուլիսի» ու Արմավիրի «Տորպեդոյի» նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը տեղափոխվել է կապանյան ակումբ: 25-ամյա ֆուտբոլիստը 1 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

Արտակ Ալեքսանյանը Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել մի շարք ռուսական ակումբներում, ինչպես նաև հայկական «Փյունիկում» ու «Ուլիսում»: Նախորդ ամառ նա տեղափոխվեց Արմավիրի «Տորպեդո», որտեղ առաջին շրջանի 22 խաղերում դարձավ 2 գոլի հեղինակ: Ձմռանը Ալեքսանյանը լքեց «Արմավիրը» և համալրեց վրացական «Գուրիան», սակայն այստեղ այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացրեց:

Նշենք նաև, որ «Գանձասար-Կապանի» կազմը համալրել է նաև «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Վասպուրակ Մինասյանը: Վերջինս թիմի հետ մեկնել է Բուլղարիա՝ ուսումնամարզական հավաքի:

Հայաստանի առաջնության տրանսֆերային աղյուսակը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ