«Գանձասար-Կապանը» չպարտվեց Բուլղարիայում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում

Կապանի «Գանձասարն» իր վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Բուլղարիայում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում:

Ստուգողական երրորդ՝ վերջին խաղում կապանյան թիմը մրցեց Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության ԱԵԼ թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Նշենք, որ Աշոտ Բարսեղյանն ԱԵԼ-ի դեմ հանդիպմանն ընտրել էր հետևյալ մեկնարկային կազմը՝
Գրիգոր Մելիքսեթյան, Արա Խաչատրյան, Ալեքսանդր Պետրոսյան, Դամիր Մեմովիչ, Հայկ Իշխանյան, Արմեն Պետրոսյան, Արտակ Ալեքսանյան, Լուբամբու Մուսոնդա, Ուբեյմար Անգուլո, Կլաուդիր Մարինի, Գեղամ Հարությունյան:

Այսպիսով՝ «Գանձասար-Կապանը» Բուլղարիայում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրեց 3 ստուգողական հանդիպում: Առաջին խաղում հայկական թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց վրացական «Սաբուրթալոյի» դարպասը, իսկ հաջորդ երկու խաղերում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Կիպրոսը ներկայացնող «Էթնիկոսի» ու ԱԵԼ-ի հետ:

Այս ուսումնամարզական հավաքի ընթացքում կապանցիները գնդակ չընդունեցին սեփական դարպասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ