«Գանձասար Կապան» 3-1 «Միկա», «Շիրակ» 1-1 «Փյունիկ»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում ավարտվեցին «Գանձասար Կապան» – «Միկա» և «Շիրակ» – «Փյունիկ» հանդիպումները:

«Գանձասար» մարզադաշտում կապանցիները կարողացան վստահ հաղթանակ տանել «Միկայի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Գեղամ Հարությունյանը, մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Ռակիչն ու Աշոտ Կարապետյանը՝ համապատասխանաբար «Գանձասարի» ու «Միկայի» կազմում:

Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում «Շիրակի» ու «Փյունիկի» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Մեկական գոլի հեղինակ դարձան Դրիսա Դիարասուբան ու Վարդան Պողոսյանը:

«Փյունիկի» ոչ-ոքիից հետո Կապանի «Գանձասարը» շարունակում է ընթանալ չորրորդ հորիզոնականով, սակայն արդեն մեկ միավոր է զիջում երևանյան ակումբին: «Շիրակը» 43 միավորով երկրորդն է: Միանձնյա առաջատարն «Ալաշկերտն» է վաստակած 52 միավորով:

Հիշեցնենք, որ «Վիվառո Նյուզն» ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է Բարձրագույն խմբի բոլոր հանդիպումները: Ցուցադրման բացառիկ պաշտոնական հովանավորը Վիվառո ընկերությունն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ