Գամեյրոն պատմել է, թե ինչու է մերժել «Բարսելոնային»

Մադրիդի «Ատլետիկոյի» շարքերը նոր համալրած հարձակվող Կևին Գամեյրոն պարզաբանել է, թե ինչու է որոշում կայացրել մերժել «Բարսելոնայի» առաջարկը և տեղափոխվել մարդիդյան ակումբ:

«Վաղուց էի որոշել: Ցանկանում էի տեղափոխվել «Ատլետիկո» ամենասկզբից: Վստահ եմ, որ մեզ լավ ժամանակներ են սպասում:

Լարվածություն միշտ էլ կա, բայց այն կարող է նաև օգտակար լինել: Խաղալու եմ իմ ֆուտբոլը և գոլեր եմ խփելու:

Դիեգո Սիմեոնեն ինձ հասկացրել է, որ գիտի իմ հատկանիշների մասին և ցանկանում է տեսնել ինձ իր թիմում: Ես հավանում եմ նաև նրա արտաքին տեսքը:

Տեղափոխվել եմ «Ատլետիկո», որպեսզի հաղթեմ տիտղոսներ.Չեմպիոնների լիգան և Լա Լիգան: Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,-ասել է ֆրանսիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ