Գամեյրոն մերժեց «Բարսելոնային» և տեղափոխվում է մադրիդյան գրանդ

«Սեվիլյայի» հարձակվող Կեվին Գամեյրոն կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մադրիդյան ակումբը համաձայնության է հասել Գամեյրոյի տրանսֆերի շուրջ, որը կկազմի 35 մլն եվրո:

Բացի այդ հակառակ ուղղությամբ կմեկնի «Ատլետիկոյի» հարձակվող Լուսիան Վիետոն: Արգենտինացին «Սեվիլյայի» կազմում հանդես կգա վարձավճարով:

Նշենք, որ Վիետոյի և Գամեյրոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր «Բարսելոնան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ